Վենետիկի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Բեռնարդո Բերտոլուչին

15:55 • 26.07.13

Աշխարհի ամենահին՝ Վենետիկի կինոփառատոնի (փառատոնը կանցկացվի 70-րդ անգամ)  ժյուրին այս տարի կգլխավորի  իտալացի նշանավոր ռեժիսոր և դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին, հայտնում է «Իտար-Տաս»-ը:


Բերտոլուչին հայ հանդիսատեսին առավելապես հայտնի է սկանդալային «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմով:
Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 28-ին ամերիկյան «Ձգողություն» ֆիլմի ցուցադրումով, որի գլխավոր դերերում են Սանդրա Բուլոքը և Ջորջ Քլունին:


Գլխավոր մրցույթին կներկայացվի 19 ֆիլմ: Մինչև սեպտեմբերի 7-ը՝ փառատոնի փակումը, Վենետիկի կինոփառատոնում 51 համաշխարհային պրեմիերա կլինի: