Բեն Լադենի AK-47-ը դարձել է ԱՄՆ ԿՀՎ-ի թանգարանի ցուցանմուշներից մեկը

20:49 • 26.07.13

Հասարակության լայն շերտերի համար անհասանելի, Լենգլիում գտնվող ԿՀՎ-ի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշով: «Համար մեկ» ահաբեկչի «Կալաշնիկով» ինքնաձիգն այժմ պահվում է ամերիկյան հետախուզության գլխավոր գրասենյակում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ինքնաձիգը հայտնաբերել են Ուսամա բեն Լադենի դիակի կողքին: Վերջինս սպանվել էր ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից պակիստանյան Աբբոտտաբատ քաղաքում 2011 թվականի մայիսին:


AK-47-ը գտնվում է սարքին վիճակում, սակայն անհայտ պատճառներով նրա վրա տեղադրված են կեղծ չինական նշաններ: Ըստ թանգարանի համակարգող Թոնի Հիլեի, ինքնաձիգը պատկանում է հենց «համար մեկ» ահաբեկչին, և հենց դրանով էր Բեն Լադենը հայտնվում իր քարոզչական տեսանյութերում: