Մաշա Մնջոյանը վաղը «Նոր ալիք» մրցույթում կներկայանա պրեմիերայով (տեսանյութեր)

18:35 • 26.07.13

Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք 2013» երիտասարդ կատարողների մրցույթին մասնակցող հայաստանյան ներկայացուցիչ Մերի Մնջոյանը պետք է հաղթահարի ևս մեկ մրցութային փուլ:

Վաղը՝ հուլիսի 27-ին տեղի կունենա վերջին մրցութային փուլը, որին մասնակիցը կներկայացնի պրեմիերա: Երաժշտության հեղինակը երգիչ Հայկոն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Մխիթարյանը:

Այսօր «Նոր ալիք» մրցույթի շրջանակում կանցկացվի ռուս երգիչ-երգահան Լեոնիդ Ագուտինի երաժշտական երեկոն:

Մրցույթի հաղթողը պարզ կլինի հուլիսի 29-ին: