Ռոքի լեգենդ Միք Ջագերն այսօր տոնում է իր 70 ամյակը (տեսանյութ)

14:21 • 26.07.13

Աշխարհի ամենասիրված ռոք խմբերից մեկի՝ բրիտանական Rolling Stones-ի մենակատար Միք Ջագերն այսօր նշում է իր ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձը։ 

 

Ինչպես նշում է Euromag-ը, հղում կատարելով BBC-ին, իր տարեդարձը տաղանդավոր բրիտանացին նշել է նախօրեին՝ լոնդոնյան Հայդ պարկում կազմակերպված համերգի շրջանակներում։

 

Թեև երաժիշտն արդեն 70 տարեկան է, սակայն դա չի խանգարում նրան ակտիվ շրջագայությունների մասնակցել, երաժշտություն գրել, ինչպես նաև անձնական կյանքում փոփոխություններ կատարել։ Լեգենդար երգիչը պատրաստվում է ամուսնանալ 3-րդ անգամ. նրա ընտրյալն է հոլիվուդյան դիզայներ ու ոճաբան Լ’Վրեն Սքոթը, ով Ջագերից 24 տարով երիտասարդ է։