Վիրտուալ շրջայց՝ Հին Երևանում (լուսանկարներ)

15:47 • 27.07.13

Մոտ մեկ տարի առաջ մի խումբ հայ էնտուզիաստներ՝ Հակոբ Դավթյան (գաղափարը, իրականացումն ու առաջխաղացումը),  Արման Դավթյան (գաղափարը, կայքի աշխատանքների համակարգումը, համալրումը), Գալուստ Նանյան (համակարգում, համալրում), Կարեն Համբարձումյան (ծրագրավորող) ստեղծեցին www.HinYerevan.com կայքը, որտեղ լուսանկարների միջոցով վերակենդանացած Հին Երևանն է: 

 

Կայքի նպատակն է՝ օգտատերերի աջակցությամբ հավաքել Երևանի ճարտարապետության պատմությունն ու կոլորիտը պատկերող լուսանկարները՝ կոնկրետ քարտեզի վրա և ցույց տալ ողջ աշխարհին։


Այժմ երիտասարդ սերնդին դժվար է Հայաստանի մայրաքաղաքում գտնել շենքերը, որոնք կհիշեցնեին հին Երևանի մասին և հնարավորություն կտային զգալ հին ժամանակների ճաշակն ու կոլորիտը, սակայն այս կայքում տեղադրված լուսանկարները հնարավորություն են տալիս մի քանի վայրկյանով տեղափոխվել անցյալ և զգալ հին Երևանի ոգին։

 

Նրանցից շատերը յուրահատուկ են և երբեք չէին հրապարակվել համացանցում։

 

Այս պահին ամենահին լուսանկարը, որը տեղակայված է կայքում, թվագրվում է 1826թ.-ով։ Նշենք, որ կայքի նկարների հավաքածուն կարող է համալրվել յուրաքանչյուր այցելուի կողմից։

 

Դրա համար հարկավոր է գրանցվել կայքում (հնարավոր է նաև սոցիալական ցանցերում ունեցած հաշիվներով) և տեղադրել լուսանկարները։

 

Երևանի քարտեզի վրա հնարավոր է տեսնել լուսանկարներն ու ուղղությունները

 

HinYerevan1

 

 

Կարելի է տեսնել յուրաքանչյուր լուսանկար և ներքևում թողնել մեկնաբանություն:

 

 

HinYerevan2

 

 

Կարելի է դիտել լուսանկարները հատուկ ցանկի միջոցով:

 

 

HinYerevan4

 

 

Կարելի է ընտրել ժամանակաշրջանն ըստ ամսաթվի և դիտել քաղաքն այդ տարիներին:

 

 

HinYerevan5

 

Կարելի գրանցվել ինչպես ուղղակիորեն կայքում, այնպես էլ Ձեր նախընտրած սոցիալական ցանցի միջոցով:

 

HinYerevan3

 

Կարելի է ինքնուրույն ավելացնել լուսանկարներ:

 

HinYerevan6