«Նոր ալիք» մրցույթում Տոտո Կուտունյոն ցանկանում է Ալլա Պուգաչովա դառնալ
Տոտո Կուտունյոն «Նոր ալիք» միջազգային երիտասարդական երգի մրցույթի ընթացքում որոշել է ոչ միայն փոխարինել Ռայմոնդ Պաուլսին՝ ժյուրիի կազմում, այլև Ալլա Պուգաչովային։
Նա պաշտոնական առաջարկությամբ է հանդես եկել՝ մրցույթի ընթացքում իր անվան մրցանակ շնորհելու վերաբերյալ։
Մինչև երկրորդ մրցութային օրվա սկսելը նա պաշտոնապես հրավիրել է մրցույթի ապագա հաղթողին իր հայրենիք՝ մասնակցելու իտալական հայտնի հեռուստաշոուին։
Հնարավոր է, հենց այդ պատճառով նրա գնահատականներն իջել էին։ Եթե մրցութային առաջին օրը Տոտոն ավելի հաճախ էր «11» միավոր նշանակում, ապա երկրորդ օրը նա արդեն ժյուրիի ամենախիստ անդամն էր։
Մասնակիցների մեծ մասը նրանից 8 միավոր է ստացել, ինչը ժյուրիի մյուս անդամները հազվադեպ են օգտագործում գնահատելիս։
Հիշեցնենք, որ վերջերս Իգոր Կրուտոյը բողոքում էր, որ ժյուրիի անդամներից ոչ ոք ցանկություն չի հայտնել Ալլա Պուգաչովայի փոխարեն հատուկ դրամական մրցանակ հանձնել։










