ԱՄՆ-ում ամուսնացել են «ջրահարսն» ու նրա պոչով տղամարդը

22:02 • 27.07.13

Պրոֆեսիոնալ ջրահարսն իր սերը գտել է ծովի հատակին. հայտնում է ANC News-ը՝ տեղեկացնելով ամերիկացիներ Մելիսա Դաունի և Անտոնիո Պադիլայի օրիգինալ պսակադրության մասին:

 


Զույգն ամուսնացել է Ֆլորիդայի լողափին՝ սովորական հարսանեկան ատրիբուտների փոխարեն կրելով պարզապես... պոչեր:

 

Այս արտասովոր ատրիբուտը մասնագիտական է. Մելիսան պրոֆեսիոնալ ջրահարս է աշխատում բարեգործական միջոցառումներին և շքեղ երեկույթներին:

 

Նա կարողանում է մինչև 5 րոպե շունչը պահել ջրի տակ: Հենց այնտեղ էլ՝ աշխատանքի վայրում, նա գտել է իր 34-ամյա սիրեցյալին:

 

Ի դեպ, հարսանեկան պոչերը զույգին արժեցել են 11 000 ԱՄՆ դոլար:

 

«Ես գտել եմ ջրափեսային: Խենթություն է», - մեկնաբանել է ջրահարս Մելիսան: