Ամերիկյան հեռուստաալիքով Հիլարի Քլինթոնի մասին հեռուստասերիալ կցուցադրվի
Ամերիկյան NBC հեռուստաալիքը պատրաստվում է երկրի նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին կարճ հեռուստասերիալ ցուցադրել, որը կկրի «Հիլարի» անվանումը, հայտնում է Al Arabiya-ն։
Յուրաքանչյուր սերիա բավական կարՃ կտևի, իսկ «Հիլարի»–ի ողջ տևողությունը կլինի 5 ժամ։ Սերիալում Քլինթոնին մարմնավորում է դերասանուհի Դայանա Լեյնը։
Սերիալում հակիրճ տարբերակով ներկայացվում են Քլինթոնի անձնական կյանքն ու կարիերան՝ սկսած 1998թ. առ այսօր։ Թե երբվանից «Հիլարին» եթեր կհեռարձակվի, դեռևս հայտնի չէ։










