Ձայնագրումից 30 տարի անց կթողարկվեն Մայքլ Ջեքսոնի և Ֆրեդի Մերկուրիի զուգերգերը
20-րդ դարի երգարվեստի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից 2-ի՝ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ու լեգենդար Queen ռոք խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի զուգերգերը ձայնագրումից 3 տասնամյակ անց պաշտոնապես կթողարկվեն, հայտնում է Daily Mail-ը։
Queen-ի նախկին անդամներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը, ովքեր ներկայում աշխատում են 2 գերաստղերի կատարմամբ հնչած ստեղծագործությունների մշակման վրա, խոստացել են դրանք թողարկել գալիք 2 ամսվա ընթացքում։
Նրանց խոսքերով, ստացված արդյունքն , անպայման, շատ դուր կգա 2 երգիչների երկրպագուներին։
Իրենց 3 զուգերգերը Մերկուրին ու Ջեքսոնը ձայնագրել են 6 ժամում՝ Ջեքսոնի Կալիֆոռնիայում գտնվող առանձնատան ստուդիայում։
Ջեքսոնը մահացել է 2009թ.՝ 50 տարեկանում՝ թմրամիջոցների չարաշահման հետևանքով, իսկ Մերկուրին՝ 1991թ.՝ 45 տարեկանում՝ ՄԻԱՎ վարակից։










