Գերմանացի Դոկտոր Մահը Նյու Յորքում մարդկային մարմինների ցուցահանդես է կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի գերմանացի պաթոլոգոանատոմ Գյունտեր ֆոն Հագենսը, ում գերմանացի լրագրողները կնքել են Դոկտոր Մահ մականունով, Նյու Յորքում մարդկային մարմինների ցուցահանդես է բացել: Ցուցանմուշների պահպանման համար բժիշկը կիրառում է իր կողմից մշակված՝ մարմինները բալասանով պատելու հատուկ մեթոդը, գրում է Вести.Ru-ն ՝ Huffington Post-ին հղումով:
Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում վերջերս բացված ցուցադրությունը կոչվում է Մարմինների աշխարհներ (Body Worlds): Ցուցադրվում են հատուկ բալզամով օծված մահացած մարմիններ:
Բժշկի խոսքերով նրա հաճախորդների մեծ մասը կազմում են մինչև 35 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են մահից հետո իրենց մարմինը զոհել հանուն արվեստի: Ինքը բժիշկը ևս մտադիր է մահից հետո իր մարմինը նվիրաբերել որպես ցուցանմուշ:













