Ջոնի Դեփը մոտ ապագայում հնարավոր է ավարտի դերասանական իր կարիերան
Հոլիվուդի ամենապահանջված ու սիրված դերասաններից մեկը՝ Ջոնի Դեփը, մոտ ապագայում կարող է ավարտել դերասանական իր կարիերան, ինչի մասին դերասանն ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Չէի ասի, որ դա հենց հիմա եմ անելու, սակայն այդ պահն այդքան էլ հեռու չէ։ Երբ սկսում ես հիշել այն բոլոր երկխոսությունները, որոնք արտաբերել ես անցած մեկ տարվա ընթացքում, սկսում ես հասկանալ, որ ուրիշի գրած բառերն ավելի շատ ես ասել, քան քո սեփական մտքերը։ Սակայն դա նորմալ չէ մարդու համար»,-ասել է 50-ամյա Դեփը։
Այնուամենայնիվ դերասանի երկրպագուները կարող են չշտապել հուսահատության գիրկն ընկնել, քանի որ Դեփը կհայտնվի ևս մի քանի ֆիլմերում՝ այդ թվում նաև «Կարիբյան ծովի ծովահենների» 5-րդ մասում։










