Տիեզերքի «կախարդական» լուսանկարներն ու աստղային պատկերները՝ լավագույն աստղալուսանկարիչ ամենամյա մրցույթից (լուսանկարներ)

20:03 • 30.07.13

Գրինվիչի Արքայական աստղադիտարանը Sky at Night ամսագրի հետ համատեղ այս տարի կազմակերպել է աստղագիտության ոլորտում Տարվա լավագույն լուսանկարիչ 2013 5-րդ ամենամյա մրցույթը, տեղեկացնում է Daily Mail-ը:

 

Մրցույթին մասնակցելու համար արդեն ռեկորդային՝ 1200 հայտ է ստացվել պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների կողմից աշխարհի բոլոր անկյուններից:

 

Մրցույթին ներկայացված են լուսանկարներ, որոնք պատկերում են տպավորիչ երկնային տեսարաններ. Վեներան՝ Արեգակի ֆոնին, վարդագույն աստղաբույլեր՝ հեռավոր գալակտիկաներում, բնական ժայռակամարը՝ Դորսեթի ափին գտնվող հայտնի Durdle Door տեսարժան վայրում, արևային փոթորիկ՝ Արեգակի մակերեսին և այլն:

 

Մրցույթում ներկայացված 4 անվանակարգերում հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 18-ին, որից մեկ օր անց Արքայական աստղադիտարանում կներկայացվեն հաղթող լուսանկարները: