Բրիտանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ստրադիվարիուսի գողացված ջութակը

18:34 • 30.07.13

Բրիտանացի ոստիկանները գտել են Ստրադիվարիուսի ջութակը, որը գողացել էին 2010 թվականին Լոնդոնում, հայտնում է BBC-ն:


Շուրջ 300 տարի առաջ ստեղծված ջութակը, որի մոտավոր արժեքը կազմում է 2 մլն դոլար, գողացել էին հարավկորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմից:


Ոստիկանության աշխատակիցը նշել է, որ ջութակն այնքան «ճանաչելի է», որ այն անհնար է եղել վերավաճառել: