M Missoni թողարկում է երաժշտական հիթերի սահմանափակ հավաքածու
Իտալական հանրահայտ M Missoni նորաձևության տունը Լաս Վեգասում իր նոր խանութի բացման կապակցությամբ ստեղծել է այս ամառվա ամենահայտնի հիթերի ձայնասկավառակը, որը կթողարկվի սահմանափակ քանակով:
Ինչպես նշում է LuxPlanet-ը, M Missoni is for Music հավաքածուում ներառվել են այնպիսի ճանաչված կատարողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Պալոմա Ֆեյթը, Սիարան, Ավրիլ Լավինը, Բոնի Մաքին և այլոք:
Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի ակումբներից մեկում կազմակերպված միջոցառման շրջանակներում:
Հարկ է նշել, որ M Missoni-ի ձայնասկավառակն ազատ վաճառքի չի հանվի, այլ հասանելի կլինի միայն նրանց համար, ովքեր գնումներ կկատարեն բրենդի լասվեգասյան խանութից:










