Նվաճող որդը. Պոյի մեկ պոեմը վաճառվել է 300 հազար դոլարով
Ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի ձեռագիր պոեմը վաճառվել է 300 հազար ԱՄՆ դոլարով, հայտնում է AP-ն:
Աճուրդը տեղի է ունեցել Մասաչուսեթսի Մարիոն քաղաքում: Ի սկզբանե կանխատեսվել է առավելագույնը 20 հազար դոլարի վաճառք:
Պոեմին կից կա նաև Պոյի ստորագրությունը. գնորդին 10 օր է տրվել պոեմի իսկության մեջ հավաստիանալու համար: Պոյի թանգարանից ասել են, որ պոեմի ձեռագիրը կորած է համարվում:
Խոսքը «Նվաճող որդը» պոեմի մասին է, որը գրվել է 1830-ականներին:










