Իսպանացին գերիրական կտավներ է ստեղծում, որոնք գրեթե չեն տարբերվում լուսանկարներից

18:02 • 01.08.13

Իսպանական Սևիլյա քաղաքում բնակվող Ռուբեն Բելոսո Ադորնան գրավել է բազում արվեստասերների ուշադրությունն իր գերիրական ու ամենայն մանրամասնությամբ արված գեղեցիկ կտավների շնորհիվ: Ինչպես նշում է Oddity Central-ը, առաջին հայացքից նկարչի ստեղծագործություններն անհնար է տարբերել որակյալ լուսանկարներից: Իրականում դրանք արված են պաստելային ներկերով՝ ճերմակ կտավի վրա:

Ruben-Belloso-art6


Կայքը նկատում է, որ յուղաներկերով գերիրական կտավներ ստեղծելը պահանջում է մեծ տաղանդ ու մասնագիտական հմտություններ, իսկ ինչ վերաբերում է պաստելային ներկերին, ապա դա, գրեթե, անհնար է: Սակայն Ադորնան իր օրինակով ապացուցում է, որ տաղանդավոր մարդու համար բոլոր խոչընդոտներն էլ հաղթահարելի են:

Ruben-Belloso-art3


27-ամյա նկարիչն ուսանել է Սևիլիայի Բարձր արվեստների համալսարանում, և այժմ նրա անունը հայտնի է արվեստասեր հասարակության շրջանակում: Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների, որոնցից մի քանիսում հաղթանակել է:
Oddity Central-ը նկատում է, որ, իսպանացու կտավների որակից ելնելով, կարելի է վստահորեն ասել, որ նա բոլոր նախադրյալներն ունի 21-րդ դարի լավագույն նկարիչներից մեկը դառնալու համար:

Ruben-Belloso-art2

Ruben-Belloso-art5

Ruben-Belloso-art4

Ruben-Belloso-art10

Ruben-Belloso-art9

Ruben-Belloso-art8

Ruben-Belloso-art