Աշխարհի հարսանեկան զարդարանքները՝ ճապոնացի լուսանկարչուհու պորտֆոլիոյով (լուսանկարներ)

23:23 • 01.08.13

Esquire հանդեսը հրապարակել է ֆրանս-ճապոնացի լուսանկարչուհի Կիմիկո Յոսիդայի պորտֆոլիոն, որում ներկայացված են աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ու ցեղերի հարսնացուների զարդարանքները:

 

Բուն զարդարանքից ու հագուստից բացի Յոսիդան մեծ տեղ է տալիս նաև գրիմին և սանրվածքներին՝ այդ կերպ վերստեղծելով դիմանկարի ավանդույթները: Հարսնացուների միջոցով նա իր արվեստի սիրահարներին տանում է Ճապոնիայից մինչև Ամազոն, Աֆղանստանից մինչև Պաղեստին և այլուր:

 

Չնայած իրենց ողջ համաշխարհայնությանը, Յոսիդայի աշխատանքները միաժամանակ նաև խիստ ճապոնական են համարվում: