Վախճանվել է Ազատ Գասպարյանը

16:53 • 02.08.13

Այսօր 69 տարեկան հասակում վախճանվել է ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արմեն Մարությանը։

Հիշեցնենք, որ Ազատ Գասպարյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել օրեր առաջ։


Ազատ Գասպարյանը 1963-ին ավարտել է Երևանի գրադարանային տեխնիկումը, 1969-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։

1963-1965 թթ. աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնում, 1969-1971թթ.-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։


1971-1979թթ.-ին աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 1979-ից՝ հեռուստաթատրոնում։

 

Անմոռանալի է նրա կերտած Եղիշե Չարենցի կերպարը «Երկունք» ֆիլմում։ Սիրված դերասանը խաղացել է մոտ 23 ֆիլմում.«Երջանկության մեխանիկա», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» և այլն։

 

2005-ին դերասանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կուչում։ 2010-ին արժանացել է Վիլյամ Սարոյանի, իսկ 2011-ին Մովսես Խորենացու մեդալներին։

 

Դերասանի անձնական տվյալները վերցված են Վիկիպեդիայից։