Մերկ մարմիններ, որոնք վերածվել են անապատի գեղեցիկ տեսարանների (լուսանկարներ)
Լոնդոնաբնակ լուսանկարիչ Կառլ Ուորները մերկ և մկանուտ մարմնի միջոցով տեսողական խաբկանք է ստեղծել՝ ներկայացնելով անապատային տեսարաններով գեղեցիկ ֆոտոշարք։ Առաջին հայացքից թվում է, թե դրանք պարզապես ավազային տարածքներ են, սակայն մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում հստակ նկատվում են մարդկային մարմնի մերկ հատվածներ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ է հատկապես այն փաստը, որ ողջ ֆոտոշարքն արվել է ընդամենը 1 մարդու մասնակցությամբ, ում մարմինն ուղղակի նկարվել է տարբեր անկյուններից։



















