Լեհաստանում հիպնոսացնող ինտերիերով հագուստի սրահ է բացվել (լուսանկարներ)
Լեհաստանում նորաձև հագուստի խանութ են բացել, ուր այցելելիս մարդկանց միաժամանակ տիրում է ապակողմնորոշման, խուճապի և հիացմունքի զգացմունքը, ներակայացնում է adme.ru-ն:
Լեհաստանի Super Super և Inside/Outside ընկերությունների ճարտարապետները ներկայացրել են Zuo Corp նորաձև հագուստի խանութի նախագիծը: Սրահի պատերն ու առաստաղն ամբողջովին պատված են հայելիներով, որոնց անկյուններում լուսադիոդներ են տեղադրված: Այս ողջ ինտերիերը անծայրածիր տարածության տպավորություն է ստեղծում, որտեղ, ասես, հագուստի անհամար կախիչներ կան տեղադրված:
Իրականում խանութի մակերեսը բավականին փոքր է, ընդամենը 27 քառ. մետր: Խանութի սրահում կա ցուցասրահ, հանդերձարան և ծառայողական սենյակ:

















