Մահացել է մերկապարի 86-ամյա լեգենդը

23:45 • 04.08.13

Լաս Վեգասում մահացել է մերկապարի լեգենդ 86-ամյա Դիքսի Էվանսը, ում անվանում էին «բուռլեսկի Մերիլին Մոնրո», հայտնում է Review Journal-ը:


Ստրիպտիզի ամենահայտնի դեմքերից մեկը մահացել է Վեգասի հիվանդանոցներից մեկում տարվա սկզբին տարած կաթվածից հետո:


Էվանսի դերը մեծ է համարվում 1990-ականներին բուռլեսկի արվեստին հարություն տալու գործում: Իր հերթին նա «կրթել է» բուռլեսկի արտիստուհիների մի ամբողջ սերունդ, որոնց թվում է նաև հայազգի Դիտա ֆոն Թիզը:


Էվանդը ասպարեզում էր 1950-ականներից, հանդես է եկել նաև Մերիլին Մոնրոյին նվիրված երգիծական համարներով, հիմնել է Էկզոտիկ միսս աշխարհ մրցույթը: