Գյումրին չհասցրեց պատվավոր քաղաքացու կոչում շնորհել Ազատ Գասպարյանին

12:46 • 05.08.13

Օգոստոսի 13-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գ. Սունդուկյանի անվ. Ազգային-ակադեմիական թատրոնի դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան օրը մեծ շուքով նշվելու էր Գյումրիում և Գյումրու քաղաքապետարանի որոշմամբ նրան այդ օրը շնորհվելու էր Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում:


Ընդամենը մի քանի օրից լրանալու էր սիրված դերասանի 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ընթերցողի սեղանին էր դրվելու Լրոն Մութաֆյանի հեղինակած «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գիրքը:


Tert.am-ը Գյումրու քաղաքապետարանից ճշտեց, որ Ազատ Գասպարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը եղել է ընդամենը առաջարկ, որը պիտի քննարկվեր առաջիկա ավագանու նիստում և հաստատվեր:


2005 թ-ին Ազատ Գասպարյանին շնորհվել էր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:


Հիշեցնենք, որ Ազատ Գասպարյանը վախճանվել է օգոստոսի 2-ին և այսօր նրան տալիս են վերջին հրաժեշտը։