Կարճ ժամանակով ֆուտբոլը Ժերար Դեպարդյոյին վերադարձրել է Ֆրանսիա
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն կարճ ժամանակով վերադարձել է հայրենի Ֆրանսիա, որն աղմուկով լքել էր երկրի իշխանությունների հարկային քաղաքականության հետ ունեցած հակասությունների պատճառով:
France24-ը հայտնում է, որ դերասանը Փարիզում ֆիլմ է նկարում ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի մասին: Նա մարմնավորում է առաջնության հիմնադիր Ժյուլ Ռիմեին: Դեպարդյոն Փարիզում կլինի 20 օր:
64-ամյա Դեպարդյոն AFP-ին հստակեցրել է, թե հեռացել է ոչ թե հարկային քաղաքականության պատճառով, այլ «այն բանի, թե իշխանություններն ինչպես են օգտագործում իրենց վերցրած փողը»:
Սա առաջին անգամ է, որ Բելգիայում բնակվող և տարվա մեջ 3,5 ամիս Ռուսաստանում եղող Դեպարդյոն եկել է Ֆրանսիա՝ հեռանալուց ի վեր:










