Մերիլին-Ժակլին-Ջոն Քենեդի. ԱՄՆ-ի նախկին նախագահի ու նրա կանանց վերաբերյալ նոր գիրք է հրատարակվել

12:03 • 05.08.13

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին իմացել է իր ամուսնու սիրուհիներից յուրաքանչյուրի անունն ու խելացի կնոջը բնորոշ հմտությամբ կարողացել է նրանց անաղմուկ «խաղից հանել» կամ էլ պարզապես անտեսել։  Սակայն նոր լույս տեսած գրքի համաձայն՝ Քենեդու սիրուհիների մեջ եղել է մեկը, ում Ժակլինը չէր կարող անտեսել՝ Մերիլին Մոնրոն։
 

Լուսանկարում՝ Մերիլին Մոնրոն ու Ջոն Քենեդին

x

 

Գրող Քրիստոֆեր Անդերսենն իր նոր «Այն անգին մի քանի օրերը» գրքում, որն անդրադարձել է նախագահական զույգի փոխհարաբերություններին, գրում է, որ Ժակլինին ամենից շատ հուզել է իր ամուսնու սիրավեպը դերասանուհի Մոնրոյի հետ, քանի որ վերջինս չափից ավելի թեթևամիտ է եղել և կարող էր ցանկացած պահի հրապարակայնորեն պատմել նախագահի հետ սիրավեպի մասին։

c

 

Ժակլինը հասկանում էր, որ դա իրական սկանդալ կառաջացներ, ինչը կհեղինակազրկեր ամուսնուն, կքանդեր իր ընտանիքն ու իրեն ծիծաղի առարկա կդարձներ հասարակության առաջ։ Հեղինակը նշում է, որ Մոնրոն իր հերթին վստահ է եղել, որ դառնալու է Քենեդու 2-րդ կինը, ուստի հաճախ էր տալիս իր ընկերներին հետևյալ հարցը. «Իսկ դուք ինձ առաջին տիկնոջ կարգավիճակում տեսնո՞ւմ եք»։

s

 

Բացի այդ, գրքում հիշատակվում է մի շատ տհաճ իրավիճակի մասին, երբ Մոնրոն զանգահարել է Սպիտակ տուն ու խոսել առաջին տիկնոջ հետ՝ ասելով, որ նրա ամուսնու հետ է։
 

Ըստ հեղինակի՝ Ժակլինը տվել է հետևյալ պատասխանը.«Մերիլին, հոյակապ կլինի, եթե ամուսնանաս Ջոնի հետ։ Դու կտեղափոխվես Սպիտակ տուն ու քեզ վրա կվերցնես առաջին տիկնոջ բոլոր պարտականությունները։ Իսկ ես կտեղափոխվեմ այստեղից, ու բոլոր խնդիրները քեզ կթողնեմ»։
 

d

 

Սակայն սկանդալային գրքում, բացի Ջոն-Ժակլին-Մոնրո սիրային բարդ եռանկյունուց, նշվում է ոչ պակաս սկանդալային փաստի մասին։ Անդերսենը պնդում է, որ նախագահի պաշտոնավարման 3 տարիների ընթացքում Քենեդին ու նրա կինն օգտվել են գերմանացի բժիշկ Մաքս Ջեյքոբսոնի ծառայություններից, ով պարբերաբար նրանց թմրանյութեր է ներարկել։