Պավարոտիի ամենաառաջին ձայնագրությունն առաջին անգամ կթողարկվի

16:43 • 05.08.13

Իտալացի աշխարհահռչակ տենոր Լուչիանո Պավարոտիի դեբյուտային ձայնագրությունը հանգուցյալ երգչի անձնական արխիվում 50 տարուց ավելի պահվելուց հետո 2013թ. հոկտեմբերին կթողարկվի։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, տենորի այրին՝ Նիկոլետա Մանտովանին, միայն ամուսնու մահից հետո է գտել նրա առաջին հեռուստատեսային ելույթի ձայնագրությունը, որն արվել է 1963թ. օգոստոսի 25-ին։

 

Այն ժամանակ լեգենդար երգիչը հայտնվել է հայտնի անգլիական հեռուստաշոուի՝ Sunday Night at the London Palladium-ի եթերում, որտեղ կատարել է Ռուդոլֆի արիան՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայից։

 

Պավարոտիի ելույթն այսքան տարիների ընթացքում անհայտ է եղել հանրությանը։ Այժմ այն պատրաստվում է թողարկել բրիտանական Decca Records ընկերությունը, որի հետ օպերային երգիչն աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում։