Վայրի կենդանիներն աֆրիկյան անապատում՝ սյուրռեալ իրավիճակներում (լուսանկարներ)
Այս տարօրինակ նկարները ցույց են տալիս մի լուսանկարչի պատկերացումներն այն մասին, թե ինչպես են Աֆրիկայի ամենախորհրդանշական վայրի կենդանիներն անցկացնում իրենց ժամանակը, երբ ոչ ոք նրանց չի տեսնում, գրում է Daily Mail-ը:
Ֆրանսիացի լուսանկարիչ Թոմաս Սաբթիլի ստեղծած այս զվարճալի շարքը ներկայացնում է կենդանիների, որոնք ապրում են սուահիլիով (Աֆրիկա մայրցամաքի լեզուներից մեկը) հայտնի «Ակունա մատատա» կարգախոսով, որը նշանակում է «առանց հոգսի»:
Քենիայում ճանապարհորդելու ժամանակ արված պատկերները նա համադրել է սյուրռեալիստական նոր իրողությունների փոխակերպելու իր երևակայության հետ:
Սաբթիլի խոսքով՝ նկարները պատկերում են Աֆրիկայի վայրի կենդանիների իրական կյանքը, ամեն դեպքում այնպես, ինչպես ինքն է այն պատկերացնում:
Մի քանի մրցույթների մրցանակակիր Սաբթիլը ֆրանսիական լուսանկարչական Ufunk կայքում նկարագրվում է որպես «անկաշկանդ լուսանկարիչների նոր ալիքի ներկայացուցիչ, որը հեշտությամբ համապատասխանեցնում է լուսանկարչության արվեստը և թվային մշակման նոր տեխնոլոգիաները»:


















