Ռոքնռոլ՝ տավիղով. ամերիկացի երկվորյակ քույրերի ռոք կատարումներն «աստվածային» գործիքով (տեսանյութ)

10:34 • 06.08.13

Դժվար որևէ մեկի մտքով անցներ, թե ինչպիսի հնչողություն կունենար ռոք երաժշտությունն աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկով՝ տավիղով նվագելու դեպքում, գրում է Daily Mail-ը։

 

«Ռոքնռոլ՝ տավիղով», սա կարող է ծիծաղելի ու անհեթեթ թվալ շատերի համար, բայց ոչ ամերիկաբնակ երկվորյակ քույրեր Կամիլա և Կեներելի Քիթերի, ովքեր իրենց տաղանդի ու յուրահատուկ կատարումների շնորհիվ գրավել են համացանցը։ Քույրերը տավիղով կատարում են աշխարհի ամենաճանաչված ռոք խմբերի հանրահայտ ստեղծագործությունները, ինչից հետո համապատասխան տեսանյութերը տեղադրվում են համացանցում։

 

Տաղանդավոր քույրերից ամիսների քրտնաջան աշխատանք է պահանջվել The Rolling Stones-ի, Pink Floyd-ի, Coldplay-ի ու Led Zeppelin-ի ստեղծագործություններն այդ երաժշտական ժանրի համար անսովոր գործիքով կատարելու համար։

 

Ստորև ներկայացված է Led Zeppelin խմբի Stairway to Heaven երգի «տավիղային» տարբերակը։