Ստալոնեն Բրյուս Ուիլիսին փոխարինել է Հարիսոն Ֆորդով և նրան ագահ ու ծույլ անվանել

11:00 • 07.08.13

Կինոյի սիրահարներին հետաքրքրում էր, թե հոլիվուդյան դերասան Սիլվեսթեր Ստալոնեն մարտաֆիլմերի հին աստղերից ում կներգրավի իր «Անորսալիները 3» («The Expendables 3») ֆիլմում: Բայց ոչ մեկ չէր ակնկալում, որ կհնչի Հարիսոն Ֆորդի անունը, գրում է Yahoo! Movies-ը:

 

Ֆիլմի դերասանական կազմին Ֆորդի միանալու մասին Սիլվեսթեր Ստալոնեն հայտնել է Twitter-ի միջոցով՝ գրելով. «Ուիլիսն արդեն չկա… Կա Հարիսոն Ֆորդը… Հիանալի նորություն, երկար եմ սպասել դրան»:

 

Բրյուս Ուիլիսը հետևաբար այլևս չի լինի ֆիլմի երրորդ մասում՝ Չըրչի դերում: Բրյուս Ուիլիսն ու Ստալոնեն լավ չեն բաժանվել իրարից. Ստալոնեն Twitter-ում նրա մասին գրել էր. «Ագահ և ծույլ… Վստահելի բանաձև՝ կարիերան տապալելու համար»: