Դերասան Դասթին Հոֆմանը քաղցկեղի բուժման կուրս է անցել

08:40 • 07.08.13

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Դասթին Հոֆմանը քաղցկեղի բուժման կուրս է անցել, ինչի մասին տեղեկացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե ինչ տիպի քաղցկեղ է Հոֆմանի մոտ ախտորոշվել, գրում է Взгляд-ը։

 

«Դասթինն առողջ է ու հիմա իրեն հրաշալի է զգում»,-ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ 75-ամյա Հոֆմանին բժիշկները խորհուրդ են տվել պրոֆիլակտիկ բուժում ստանալ՝ մոտակա տարիներին հիվանդության կրկնություն թույլ չտալու համար։

 

Հոֆմանը, ով փառքի ու ճանաչման է արժանացել «Շրջանավարտ», «Կեսգիշերային կովբոյ», «Տուտսի», «Անձրևի մարդը» ֆիլմերի շնորհիվ, Հոլիվուդի ամենաշատ մրցանակներ ստացած դերասաններից է։ Նա ամուսնացած է և ունի 5 երեխա։