«Ապակե կախազարդը». նոր ֆիլմ երևանյան կինոթատրոններում (տեսանյութ)

10:06 • 07.08.13

Երևանի կինոթատրոններում սեպտեմբերի 7-ից էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմը։


Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը, բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։


Նոր ֆիլմը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Այն արդեն արժանացել է բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերային ընդառաջ, հեղինակները որոշել են անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին՝ ցուցադրել ֆիլմը Երևանում։ Նրանց բնութագրմամբ՝ «Այս ֆիլմը սիրո և կյանքի արժևորման մասին է»։


Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Մագդալենա Մնացականյանը և Նարեկ Ներսիսյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև ճանաչված դերասաններ՝ Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը և այլք։

Ֆիլմն արտադրվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրությունում։ Ֆիլմի աշխատանքներին աջակցել են «Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հարավկովկասյան Երկաթուղին», ինչպես նաև բազմաթիվ այլ տեղական և օտարերկրյա կազմակերպություններ՝ Harmony Fields ընկերությունը՝ (Ճապոնիա), Center for Bio-Ethical Reform (ԱՄՆ), Deutsche Grammophon (Գերմանիա), APM (Կորեա) և այլ ընկերություններ։