Move with me. Սիլվա Հակոբյանի և DeeJero-ի նոր երգը

10:11 • 07.08.13

Համացանցում հայտնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի և DeeJero-ի նոր՝ Move with me երգը, որի երաժշտությունը և գործիքավորումը DeeJero-ին է, իսկ երգի խոսքերը հեղինակել են Սիլվա Հակոբյանը և TIM eMVi:


Tert.am-ի հետ զրույցում Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով միաժամանակ նրա պրոդյուսեր է, նշեց, որ համագործակցության առաջարկը եղել է DeeJero-ի կողմից։ «Համաձայնեցինք, ինքը երաժշտությունը ուղարկեց Սիլվան՝ TIM eMVi-ի հետ բառերը գրեց և այդպես երգը տարածեցինք»,- ասաց նա։


Երգչուհու հայրը նշեց, որ երգը, հավանաբար, տեսահոլովակ կունենա։ «Շատ էինք ուզում միաժամանակ տեսահոլովակը պատրաստել, երբ DeeJero-ն եկել էր Հայաստան, բայց շտապ գործով ստիպված էր վերադառնալ Ֆրանսիա։ Ցանկանում էինք՝ համատեղ լինի։ Շատ հնարավոր է, որ երգը տեսահոլովակ ունենա, DeeJero-ի մասն այնտեղ նկարահանվի, Սիլվան՝ այստեղ»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է DeeJero-ին, ապա Հակոբ Հակոբյանը նշեց, որ նա ազգությամբ հայ է, ով 14 տարի արդեն ապրում է Մարսելում։