Բրիտանացի նկարիչը բազմաշերտ կտավներ է ստեղծում սովորական ստվարաթղթից (լուսանկարներ)
Բրիտանացի նկարիչ Ջիլ Օլդերշոուն կարողանում է անշուք ստվարաթղթի կտորներից հայտնի անձանց բազմաշերտ կտավներ ստեղծել, գրում է Oddity Central-ը։
58-ամյա տղամարդը սկզբում ստվարաթղթի վրա մատիտով նկարում է դեմքի ուրվագիծը, այնուհետև մկրատի ու փոքր դանակի օգնությամբ հանում ավելորդ մասերը։
Նկարիչն ընդգծել է, որ դիմագծերն ավելի արտահայտիչ դարձնելու համար ինքը չի օգտագործում ո՛չ ներկեր, ո՛չ էլ թանաք։ Գաղտնիքը ստվարաթղթի տարբեր շերտերի առկայությունն է, որոնք խորություն են հաղորդում նրա աշխատանքներին։
















