Microsoft-ի համահիմնադիրը ռոք ալբոմ է ձայնագրել
Պոլ Ալլենը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը, թողարկել է Everywhere at Once ալբոմը, որտեղ 60-ամյա միլիարդատերը երգում և կիթառ է նվագում: Ձայնագրմանը մասնակցել են նաև Քրիսս Հայնդը, Էնն և Նենսի Ուիլսոնը, Ջո Ուոլշը և ուրիշները, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Businessweek-ին:
Businessweek-ի լրագրողնեը նշում են, որ Ալլենի երաժշտության մեջ արտասովոր ոչինչ չկա: Իսկ նրա որոշ երգեր կարող են զվարճալի հնչել՝ հատկապես այն ժամանակ, երբ հիշում ես, որ դրանք կատարում է խոշորագույն ընկերություններից մեկի հիմնադիրը:
Ալլենը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում գտնվում է 53-րդ տեղում, ռոքն-ռոլլի վաղեմի երկրպագու է: Նրան է պատկանում կիթառը, որով Ջիմի Հենդրիքս նվագում էր Վուդսթոքի փառատոնին: Բացի այդ Ալլենը հիմնադրել է Սիեթլում գտնվող EMP երաժշտության թանգարանը:










