Սպիլբերգը նոր սերիալ կնկարահանի
2014 թվականի ամռանը CBS հեռուստաալիքը եթեր կարձակի Սթիվեն Սպիլբերգի «Extant» սերիալը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:
Սպիլբերգը նախագծի վրա աշխատում է որպես պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Սերիալը կհամատեղի դրամայի և ֆուտուրիստական թրիլլերի տարրեր: Ֆիլմի գլխավոր հերոս կդառնա կին-տիեզերագնացը, ով Երկիր է վերադառնում երկարատև հետազոտական արշավից հետո: Նա փորձում է հարաբերությունները կարգավորել ազգականների հետ, և նրա գործողությունները որոշակիորեն ազդում են մարդկության զարգացման վրա:
Տեղեկություններ չկան, թե ով է մարմնավորելու գլխավոր հերոսուհուն: Սակայն հայտնի է, որ CBS հեռուստաալիքը Սպիլբերգի Amblin Entertainment-ից պատվիրել է 13 սերիա:










