Երևանի ամառային բակային ճամբարներին մասնակցել է ավելի քան 10 հազար երեխա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում հուլիսի 1-ից մեկնարկած ամառային բակային ճամբարներին մասնակցել է ավելի քան 10 հազար երեխա, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են ինչպես մշակութային, այնպես էլ մարզական տարաբնույթ միջոցառումների և մրցույթների:
Ճամբարային առօրյայի շրջանակում երեխաների համար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ Կենդանաբանական այգի և թանգարաններ, նաև այցելություններ պատմամշակութային վայրեր:
Միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև ծնողների ու երեխաների առաջարկները:
Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:










