Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսն ամուսնալուծվում են 13 տարվա համատեղ կյանքից հետո. ԶԼՄ-ներ

10:30 • 09.08.13

Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասն ամուսնալուծվում է կնոջից՝ 43-ամյա դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսից, 13 տարվա համատեղ կյանքից հետո, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին։

 

Նշվում է, որ ամուսնալուծությունը 68-ամյա Դուգլասին կարժենա 300 մլն դոլար։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկության՝ դերասանը հոգնել է իր կնոջ հոգեկան խնդիրներից, որը տառապում է երկբևեռ խանգարումով։ Իբրև թե դերասանը երազում է միայն այն մասին, որ «դժոխային կյանքի» այդ տարիները վերջապես ավարտվեն։

 

Արևմտյան շատ ԶԼՄ-ների կարծիքով՝ ամուսնալուծության նախաձեռնողը հենց Դուգլասն է, որն այլևս չի կարող հանդուրժել կնոջ տրամադրության անկումները։

 

Սակայն լրագրողները նշում են, որ չի բացառվում, որ Զետա Ջոնսը նույնպես իր պատճառներն է ունեցել ամուսնալուծության համար։ 2010թ. ապրիլին Մայքլ Դուգլասի որդին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի համար։ Իսկ դերասանը միայն վերջերս է ապաքինվել կոկորդի քաղցկեղից։