Շոտլանդիայում մեկնարկում է Էդինբուրգի միջազգային փառատոնը
Շոտլանդիայի գլխավոր քաղաքում այսօր բացվում է Էդինբուրգի միջազգային փառատոնը (Edinburgh International Festival)։
Երեք շաբաթ տևող փառատոնն այս տարի անցկացվում է 67-րդ անգամ։ Աշխարհի տարբեր անկյուններից այստեղ կհավաքվեն դասական առաջատար երաժիշտներ, թատրոնի և օպերայի արտիստներ, ինչպես նաև պարողներ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Շոտլանդիայի գլխավոր քաղաքի թատերական և համերգային հարթակներում կանցկացվեն խմբերի և անհատ կատարողների բազմաթիվ ելույթներ, դիտարվեստի ցուցադրություններ, վարպետության դասեր և թեմատիկ քննարկումներ։
Փառատոնը հիմնվել է 1947-ին։ Այս տարի այն կավարտվի սեպտեմբերի 1-ին։










