Միլա Յովովիչը կնկարահանվի Շեքսպիրի պիեսի ժամանակակից էկրանավորման մեջ
Հանրահայտ դերասանուհի Միլա Յովովիչը կնկարահանվի «Ցիմբելին» ֆիլմում, որի ստեղծման վրա աշխատում է ռեժիսոր Մայքլ Ալմերեյդան։ Ծագումով ուկրաինացի դերասանուհին Ուիլյամ Շեքսպիրի պիեսի ժամանակակից էկրանավորման մեջ կմարմնավորի թագուհուն, տեղեկացնում է Лента-ն։
Իսկ արքայի կերպարը կմարմնավորի Էդ Հարիսը, ով նկարահանվել է նախկինում «Ապոլոն 13», «Ժայռը», «Բանականության խաղեր» ֆիլմերում։
Այս պիեսը Շեքսպիրը գրել է 1609-1610 թթ. ընթացքում։
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն օգոստոսի 19-ին։










