Մոնա Լիզայի գաղտնիքը կարող է շուտով բացահայտվել (տեսանյութ)
Իտալացի մասնագետներն այսօր՝ օգոստոսի 9-ին, պատրաստվում են բացել 15-րդ դարում Ֆլորենցիայում ապրած ոմն Լիզա Գերարդինիի դագաղը։ Պատմաբանները վստահ են, որ հենց այս կինն է պատկերված հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։
Ինչպես նշում է Вести-ն, Գերարդինիների տոհմական դամբարանում իրականացվելիք աշխատանքները կարող են լույս սփռել Վերածննդի դարաշրջանի ամենագլխավոր գաղտնիքներից մեկի վրա։ Մասնագետները պետք է աշխատեն Լիզա Գերարդինիի արտաքին տեսքը վերստեղծելու ուղղությամբ։
Աղբյուրը նշում է, որ մեզ են հասել բազմաթիվ գրություններ, որոնցում նշվում է, որ հենց այս կինն է եղել հանրահայտ կտավի բնորդուհին։ Բացի այդ, նա ապրել է դա Վինչիի տնից ոչ հեռու։










