Իտալիայում հայտնաբերվել է Օրսոն Ուելսի կորած համարվող համր ֆիլմը

11:43 • 09.08.13

Իտալիայում հայտնաբերվել է ամերիկացի կինոռեժիսոր Օրսոն Ուելսի վաղուց կորած ֆիլմը. համարվում էր, որ այն ոչնչացվել է 1970թ. հրդեհի ժամանակ, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

«Չափազանց շատ Ջոնսոն» համր ֆիլմը հայտնաբերվել է արկղում, Պորդենոնե քաղաքում։ «Այս ֆիլմը ցույց է տալիս, որ Ուելսն ավելի երիտասարդ է, քան դուք կարծում էիք։ Եվ ստացվում է, որ արդեն 20 տարեկանում նա ցուցադրել է իր տաղանդը և բարձր վարպետությունը»,- ասել է արխիվի աշխատակիցը։

 

Ֆիլմը վերականգնվել է Նյու Յորք նահանգում և կցուցադրվի հոկտեմբերի 9-ին Պորդենոնեում կայանալիք կինոփառատոնում։