Էլվիս Փրեսլիի զինվորական համազգեստն աճուրդի կհանվի
Էլվիս Փրեսլիի զինվորական համազգեստն աճուրդի կհանվի: Աճուրդի կազմակերպիչը Heritage Auctions աճուրդային տունն է, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Maily-ին:
Լոտի համար նախատեսվում է ստանալ ամենաքիչը 13 հազար դոլար: Աճուրդը տեղի կունենա օգոստոսի 10-ին:
Այն պահպանել է ռոքնռոլի արքայի քույրը, որը վերջերս փոխանցել է այն աճուրդի տանը:
Heritage Auctions-ի ներկայացուցչի խոսքով՝ հավաքորդների հետաքրքրությունը լոտի հանդեպ բավականին բարձր պետք է լինի, որովհետև Էլվիս Փրեսլին «ամերիկյան բանակի ամենահայտնի զինվորն» է եղել: Նա նաև նշել է, որ գնալով բանակ ծառայելու՝ երգիչը լավ օրինակ է ցույց տվել մյուս տղամարդկանց և արել է մի բան, որը ոչ մի ժամանակակից աստղ չի կարող անել:
Փրեսլին բանակ է գնացել 1958 թվականի մարտին:










