Իտալացի մասնագետները «Մոնա Լիզայի» առեղծվածը լուծելու ճանապարհին են (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ աշխարհի, թերևս, բոլոր արվեստագետների ու Լեոնարդո դա Վինչիի արվեստի երկրպագուների համար նշանակալից օր էր, քանի որ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում արտաշիրիմվել է հանրահայտ «Մոնա Լիզա» կտավի հնարավոր բնորդուհին։
Իտալացի մասնագետները հակված են այն կարծիքին, որ հենց այս կինը՝ Լիզա Գերարդինին, ով Ֆլորենցիայում ապրել է 15-րդ դարում, եղել է դա Վինչի բնորդուհին։ Համենայն դեպս, ոչ մի բան պարզ չի դառնա, քանի դեռ ԴՆԹ-ի թեստ չի անցկացվել։
Բրիտանական Daily Mail պարբերականը այդ ողջ հետաքրքիր գործընթացը ներկայացրել է լուսանկարների, ինչպես նաև տեսանյութի միջոցով։















