eBay-ում աճուրդի հանված Նարեկացու ձեռագրի գնման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է
eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու ձեռագիրը՝ 30 հազար ամն դոլար մեկնարկային գնով: Մեսրոպ Մաշտոցի մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը Tert.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք հիմա դեռ փորձում են պարզել աճուրդի մասին եղած տեղեկատվության իսկությունը,և թե ով է տեղադրել:
«Մենք միշտ էլ հետաքրքրվում ենք նման տեղեկություններով և հնարավորության դեպքում աշխատում ենք ձեռք բերել մեզ համար արժեքավոր գրքեր: Վերջին շրջանում Նարեկացու 2 շատ արժեքավոր ձեռագրեր ենք գնել: Մեզ այդ հարցում սովորաբար օգնում են բարերարները,- նշեց Հրաչ Թամրազյանը,- այս աճուրդի մասին այսպիսի աղմուկ է բարձրացվել, որովհետեւ տարածվել է համացանցում: Ես ձեզ շատ բան չեմ կարող ասել այս պահի դրությամբ, եթե ունենաք հավելյալ տեղեկություններ՝ կտրամադրենք»:
eBay-ում աճուրդի հանված ձեռագրի գնման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:










