ԱՄՆ-ում մահացել է երգչուհի Էյդի Գորմեն (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 11.08.13

Ութսունչորս տարեկանում Լաս Վեգասի իր տանը մահացել է հայտնի երգչուհի Էյդի Գորմեն, հայտնում է Газета-ն։



Գորմեն առավել հայտնի է որպես սոլո կատարող բալադային և սվինգ ոճերում։ Նա նաև հայտնի երաժիշտ Սթիվ Լոուրենսի կինն է եղել և կոմպոզիտոր Դևիդ Նեսիմ Լոուրենսի մայրը։



1967թ. Գորմեն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն փոփ կատարող» անվանակարգում՝ Ֆրենկ Սինատրայի հետ միաժամանակ։