Pixar-ը փոփոխել է «Նեմոյին փնտրելիս» մուլտֆիլմի շարունակության ավարտը
Pixar ընկերությունը փոփոխել է «Նեմոյին փնտրելիս» հայտնի մուլտֆիլմի շարունակության ավարտը:
Ի պատասխան «Բլեքֆիշ» (Blackfish) վավերագրական ֆիլմին առնչվող հակասությունների՝ Pixar-ը խմբագրել է մեծ հաջողություն ունեցած «Նեմոյին փնտրելիս» մուլտֆիլմի երկար սպասված շարունակության՝ «Դորիի փնտրտունքները» մուլտֆիլմի ավարտը, գրում է Daily Mail-ը: Հայտնի է, որ մուլտֆիլմի ավարտը ներառում էր SeaWorld-ի նմանությամբ ջրային տարածք:
Pixar-ը որոշել է վերակառուցել իր պատմության ավարտի հատվածն այնպես, որ ձկներն ու կաթնասունները, որոնց տանում են ջրային մի կենտրոն, հնարավորություն ունենան հեռանալու, գրում է New York Times-ը «Բլեքֆիշ» վավերագրականի առաջացրած բացասական վեճերի արդյունքում:
Վավերագրական ֆիլմը վեճերի առիթ էր դարձել՝ միակողմանիորեն պատկերելով SeaWorld-ը որպես շատ վտանգավոր շնաձկներին շահագործող մի վայր: Սցենարն աշխատանքի ընթացքում փոփոխելը սովորական երևույթ է, բայց Pixar-ի համար դա հրապարակային անելը տարօրինակ էր. սովորաբար ընկերությունը լռում է իր ֆիլմերի մասին մինչև պրեմիերան:
Pixar-ի նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան սպասվում է 2015 թվականին:










