Warner Brothers–ը զայրացրել է «Թոմը և Ջերին» մուլտֆիլմի երկրպագուներին
«Թոմը և Ջերին» դասական մուլտֆիլմի երկրպագուներին զայրացրել է այն փաստը, որ Warner Brothers ընկերությունը Blu-ray վերջին հավաքածուի մեջ չի ներառել երկու էպիզոդներ,որոնք ռասայական խտրականության տեսանկյունից դրանք խնդրահարույց կադրեր են պարունակում, գրում է The Independent-ը:
Երկրպագուները սպասում էին, որ Ոսկե հավաքածուն ընդգրկելու է «Թոմը և Ջերին» մուլտֆիլմի ամբողջական և ժամանակագրական հերթականությամբ բոլոր սերիաները, սակայն նկատել են, որ այնտեղ բացակայում է 1951 և 1948 թվականների «Կազանովա կատուն» և «Մուկը մաքրելիս» հատվածները:
Երկրպագուները խոստորեն քննադատել են օնլայն վաճառողներին՝ մասնավորապես Amazon-ին, որտեղ նրանցից մեկը գրել է. «Մշակույթը միշտ արտահայտված է մուլտֆիլմերում, և անգամ եթե դա ճիշտ չէր, դա գոյություն է ունեցել: Ամոթ է պատմության հատվածները հանել հավաքածուից»:
«Կազանովա կատվի» մեջ Թոմը փորձում է տպավորություն թողնել հարուստ էգ-կատվի վրա՝ սևացնելով Ջերիի դեմքը սիգարի ծխով և հետո նրան պարեցնելով: «Մուկը մաքրելիս» հատվածում Թոմն է սևացնում իր դեմքը ածխի փոշիով և աֆրոամերիկյան ակցենտով է անգլերեն խոսում մուլտֆիլմում հայտնվող կնոջ կերպարին հիմարացնելու համար, թե իբր վերջինս խոսում է սևամորթի հետ:
Ընկերության խոսնակը ասել է. «Մեր ընկերությունը կարծում է, որ որոշակի բովանդակությունը անընդունելի կլիներ հանդիսատեսի մեծ զանգվածների համար և, հետևաբար, որոշել է դուրս հանել այդ հատվածները»:










