«Z աշխարհների պատերազմը» դարձել է Բրեդ Փիթի կարիերայի ամենաեկամտաբեր ֆիլմը

10:31 • 12.08.13

«Z աշխարհների պատերազմը» ամերիկյան ֆիլմը դարձել է ամենաեկամտաբերը հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի կարիերայի ընթացքում, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։

 

Paramount Pictures կինոընկերության՝ հունիսին համաշխարհային վարձույթում հայտնված ֆիլմն անցած կիրակիի դրությամբ հավաքել է 502.3 մլն դոլար։

 

Մինչ այս, Բրեդ Փիթի ամենահաջողակ ֆիլմը համարվում էր «Տրոյա» ֆիլմը՝ 497.3 մլն դոլար։