Վիբորգում ռուսական կինոյի փառատոնը բացվել է հայ ռեժիսորի ֆիլմով. լրագրողները դրանում քաղաքական ենթատեքստ են նկատել (տեսանյութ)
Մհեր Մկրտչյանի և Արկադի Գրիգորյանի «Дед 005» ֆիլմով ռուսական Վիբորգ քաղաքում օրերս բացվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 21-րդ փառատոնը։ Ֆիլմում, սակայն, լրագրողները քաղաքական ենթատեքստ են նկատել, գրում է Московский Комсомолец-ը։
Ֆիլմում թոշակառու գործակալի գլխավոր դերում հանդես է եկել Սերգեյ Շակուրովը։ Անվտանգության դաշնային բյուրոյի (ԱԴԲ) նախկին գնդապետը ձանձրանում է առանց աշխատանքի, սակայն հեռուստացույցի առջև նստել էլ չի կարող։ Եվ ահա գտնում է իրեն հոգեհարազատ աշխատանք։ Վախթանգ Կիկաբիձեի կատարմամբ սրտաբան ընկերոջ հետ Շակուրովի հերոսը սկսում է թոռան սիրային հարցերի լուծման օպերացիան։
Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի կարծիքով՝ կարևոր է թեթև աուրան, որը պետք է առաջանա դիտումից հետո։ Այն առաջանում է շնորհիվ դերասաններ Շակուրովի և Կիկաբիձեի հմայքի։
Լրագրողներն իրենց հարցերով գրեթե գրոհել են «ԱԴԲ-ի մասին այդ բարի կատակերգության» հեղինակներին. չե՞ն ամաչում արդյոք նկարահանել նման կինո մի երկրում, որտեղ մի կեսն ազատազրկված է եղել, իսկ մյուս կեսն ազատազրկել է։ Ինչպե՞ս է խիղճը բավականացրել։ Ինչին ռեժիսոր Մկրտչյանը պատասխանել է. «Բավականացրել է»։ Հեղինակների խիղճը բավականացրել է նաև սկսել ֆիլմի 2-րդ մասի նկարահանման աշխատանքները։
Ըստ լրագրողների՝ այս ֆիլմը քաղաքական պատվեր է։










