ԱՄՆ-ում առաջին անգամ աճուրդի կհանվեն սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի գրաֆիտիները

23:24 • 13.08.13

ԱՄՆ-ում պատմության մեջ առաջին անգամ աճուրդի կհանվեն հայտնի նկարիչ Բենքսիի օրիգինալ սթրիթ-արտ նկարները, գրում է news.mail.ru-ն՝ Associated Press-ին հղումով:


Աճուրդի տան տնօրենի խոսքով Բենքսիի «Ծաղիկներով աղջիկը» նկարը, որը ստեղծվել է 2008-ին, կվաճառվի այս տարվա դեկտեմբերին:


Բենքսին առաջին անգամ 2,4 մետր երկարությամբ գրաֆիտին պատկերել է Հոլիվուդի բենզալցակայանի պատին: Այնտեղ պատկերված է զամբյուղով մի աղջնակ, որը նայում էր անվտանգության տեսախցիկին, որն ասես աճել էր բույսից:


Աճուրդի տան տնօրենի խոսքով գրաֆիտիի նախնական գնահատված գինը կազմում է 150 հազար դոլար:


Բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսին հայտնի է իր քաղաքական բնույթի գրաֆիտիներով և իր տարօրինակ պահվածքով: Նա մինչ օրս շարունակում է անհայտ մնալ հասարակությանը՝ չբացահայտելով իր իրական անունը: