Հնդկական կինեմատոգրաֆն իր գաղտնիքներ է բացահայտում զբոսաշրջիկների առաջ
Ասել, որ Հնդկաստանի բնակիչները սիրում են կինո, նշանակում է ոչինչ չասել։ Միևնույն ֆիլմը հնդիկները նայում են 3, 4 և նույնիսկ 5 անգամ՝ երազելով դառնալ հերթական ֆիլմի հերոսը։ Զարմանալի չէ, որ հենց Հնդկաստանում՝ Հայդարաբադ քաղաքի հարևանությամբ է հիմնվել աշխարհի ամենամեծ Ramoji Film City կինոստուդիան, ներկայացնում է ИТАР-ТАСС-ը։
Ստուդիայի 600 հա տարածքում տեղակայվել է մոտ 500 նկարահանման հրապարակ։ Վերջերս կինոհամալիրն իր դռներն է բացել նաև զբոսաշրջիկների առաջ։
«Ramoji Film City ստուդիան բացվել է 1996-ին։ Այսօր այստեղ օրական 6-ից 60 տարեկան ավելի քան 2.000 մարդ է այցելում։ Նրանց համար կան ատրակցիոններ, ռեստորաններ։ Հատուկ հարթակներից կարելի է դառնալ նկարահանման գործընթացի ականատեսը»,- պատմել է էքսկուրսավարը։
Յուրաքանչյուր տարի Հնդկաստանում նկարահանվող 1.200 ֆիլմերի գրեթե կեսը ստեղծվում է հենց այս ստուդիայում։










